Corruption & Bribery Cases Revealed

 

«Հարավկովկասյան երկաթուղում» հայտնաբերվել է 60 մլն դոլարի չարաշահում. Փաշինյանը՝ Պուտինին
/Sept 9/Verelq.am/

 «Ռուսական երկաթուղիների» 100 տոկոսանոց «դուստր» հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում հայտնաբերվել է 60 միլիոն դոլարի չարաշահում:

Այս մասին «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը «Коммерсантъ»-ին տված հարցազրույցում խոսել է հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած վերջին հանդիպման արդյունքների, ՀԱՊԿ-ի շուրջ իրավիճակի ու մի շարք այլ հարցերի մասին։

Նա նաշել է, որ այս մասին խոսել են ՌԴ նախագահի հետ մոսկավյում կայացած հանդիպման ժամանակ: Փաշինյանը պատմել է ռուսաստանցի իր գործընկերոջը, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է պատահել այդպես:

«Կարող եմ ասել, որ այս հարցում ես, կառավարությունը ՌԴ նախագահի կողմից ունենք լիակատար աջակցություն: Որովհետև ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահը ևս շատ է շահագրգռված կոռուպցիայի դեմ պայքարի հարցում», – ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ աշխատակիցները խուզարկել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակը։ Նախնական տեղեկություններով` խուզարկությունը կատարվել է շուրջ 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում:

Այդ գործողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին:

Advertisement