Tourism & Transport

 

Աջ ղեկով մեքենաներ հնարավոր կլինի ներմուծել Հայաստան. նոր զարգացում
/Nov 7/Verelq.am/

Աջ ղեկով մեքենաների վերաբերյալ առաջարկությունը կներկայացվի ՀՀ կառավարություն: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում հնարավոր ենք համարում առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ լրացումներ կատարելու միջոցով ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար:

Նշված մաքսային ընթացակարգը հնարավորության կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 1 տարվա ժամկետում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում:

Advertisement